Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ «Հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան», - ասվում է գերատեսչության տեղեկագրում։ Նշվում է, որ այս փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։ Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Խաղաղապահները Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի երեք խախտում են արձանագրել
4 марта 20234 мар 2023
~1 мин