«Տաշիր» ընկերությունների խումբն առաջիկա երկու տարում Հայաստանում կկառուցի և շահագործման կհանձնի երկու նոր ՋԷԿ, հայտնել է խմբի մամուլի ծառայությունը: Երկու նախագծերի իրականացման համար նախատեսվում է ծախսել 120 մլն դոլար և 30 մլն եվրո: ««Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման քաղաքականությունը, առաջիկա երկու տարում կկառուցվեն և շահագործման կհանձնվեն երկու նոր ջերմաէլեկտրակայաններ (ՋԷԿ)՝ Նոյեմբերյանում և Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Ընկերությունից հստակեցրել են, որ Նոյեմբերյանում «Տաշիր»-ը կկառուցի 126 ՄՎտ հզորությամբ նոր ՋԷԿ, նախագիծն ուղղված կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը, ինչպես նաև Վրաստան արտահանմանը: Ընկերությունը տեղեկացնում է, որ ՋԷԿ-ը կկառուցվի շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև տեղական արտադրության և մասնագետների ներգրավմամբ, ինչը թույլ կտա աշխատանքով ապահովել 150 մարդու: «Ընկերությունը պա
«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում երկու նոր ՋԷԿ կկառուցի
2 марта 20232 мар 2023
6
2 мин