Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Այս ստատուս-քվոն երկար չի կարող շարունակվել։ Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին»,-հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։ Այս առումով, ըստ Շոլցի, կարևոր է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ «Մենք նաև գերմանական անձնակազմ ենք ուղարկել, ընդ որում՝ գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարելու այդ առաքելությունը»,-հայտնել է նա։ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է աջակցել ՀՀ-ում մենկարկած բարեփոխումներին։ «Կարևոր քայլ կատարեցինք անցած տարի, Գերմանիան վերսկսեց զարգացման ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ»,-նշել է նա։ Ավելի վաղ
Տարածաշրջանում կայուն խաղաղության հնարավոր է հասնել՝ հաշվի առնելով ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը. Շոլց
2 марта 20232 мар 2023
15
1 мин