ԱՄՆ-ն դաշնակիցների հետ քննարկում է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին գրում է Reuters-ը՝ հավելելով, որ Չինաստանը պատժամիջոցների տակ կարող է հայտնվել Ռուսաստանին օգնելու համար: Նշվում է, որ այս փուլում ԱՄՆ-ն փորձում է հասկանալ, թե դաշնակիցները որքանով են պատրաստակամ Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում աջակցել ԱՄՆ-ին:
ԱՄՆ-ն փորձում է ստանալ հատկապես G7-ի աջակցությունը: Աղբյուրը նշել է, որ Չինաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն ՌԴ-ին հատկապես ռազմական աջակցություն ցուցաբերելու դեպքում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում