Հունաստանում երկաթուղային աղետի՝ մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով առնվազն 46-ի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Նշվում է, որ փրկարարները շարունակում են աշխատել վթարի վայրում:
Իշխանություները հայտնել են, որ գործողությունները ներկայումս կենտրոնացած են վագոն-ռեստորանի վրա, որը վթարի է ենթարկվել ուղևորատար վագոնի կողմից: Այսօր առավոտյան վագոն-ռեստորանից, ընդհանուր առմամբ, 7 այրված մարմին է դուրս բերվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները։ Վերջին տեղեկություններով վիրավորների թիվը 85 է։