Մեգան Մարքլն ու արքայազն Հարին արձագանքել են թագավորական նստավայրից իրենց վտարմանը, հայտնում է peopletalk.ru-ն։ «Թվում է՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի միջև վեճը թագավորական ընտանիքի հետ երբեք չի ավարտվի։ Այս եզրակացությանը մենք եկանք այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Չարլզ III-ը ամուսիններին վտարել է Frogmore House բրիտանական նստավայրից, որտեղ նրանք ապրում էին մինչև Կալիֆոռնիա տեղափոխվելը»,- գրում է աղբյուրը։ Ասում են, որ արքայազն Էնդրյուն այժմ կարող է բնակություն հաստատել այդ վայրում: Ընդհանուր առմամբ, թագավորի արարքը բոլորին հասկացրել է, որ Մեծ Բրիտանիայում ոչ ոք չի սպասում այս զույգին։ Թագավորական ընտանիքի լրագրող Օմիդ Սքոբին, վկայակոչելով Հարիի և Մեգանի ներկայացուցչին, ասել է. «Նրանք ապշած էին այդ լուրից։ Ավելին, թագավորական ընտանիքի երկու անդամներ չէին սպասում, որ Չարլզ III-ը նման կերպ կվարվի»։ Ի դեպ՝ դեռևս հայտնի չէ՝ արդյոք Հարին և Մեգան Մարքլը կներկայանան Չարլզ III-ի թագադրմանը, որը տեղի կունենա մայիսի 6-ին։ Ավանդաբար արարողությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունո
Մեգան Մարքլն ու արքայազն Հարին արձագանքել են թագավորական նստավայրից իրենց վտարմանը
2 марта 20232 мар 2023
~1 мин