Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ Օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը վաստակել է 14,600 միավոր և 6-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում 14,133 միավոր է վաստակել և զբաղեցրել 10-րդ տեղը: Նույն վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը 13,500 միավորով գրավել է 21-րդ տեղը: Երկու մարմնամարզիկներն էլ դուրս չեն եկել եզրափակիչ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որն առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հաղթող էր ճանաչվել հենացատկում, Կատարում պայքարի դուրս կգա այսօր՝ մարտի 2-ին: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում են
2 марта 20232 мар 2023
1 мин