Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային կոչ է արել ներողություն խնդրել «գաղութային արյունալի հանցագործությունների և ցեղասպանության համար», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Չմիավորման շարժումը միշտ վճռականորեն աջակցել է Կոմորյան կղզիների միության անվիճելի ինքնիշխանությանը Մայոտ կղզու նկատմամբ, որը դեռևս գտնվում է ֆրանսիական գաղութատիրության ներքո: Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել Նոր Կալեդոնիայի և այլ ժողովուրդների իրավունքները ֆրանսիական անդրծովյան համայնքներում և տարածքներում»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ Եվրոպայից դուրս Ֆրանսիայի կողմից կառավարվող տարածքները «ֆրանսիական գաղութային կայսրության նողկալի մնացորդներն են»։ «Մենք նաև կոչ ենք անում Ֆրանսիային ներողություն խնդրել և ընդունել պատասխանատվությունն իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների և ցեղասպանության համար Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ալիևը Ֆրանսիային կոչ է արել ներողություն խնդրել «գաղութային արյունալի հանցագործությունների և ցեղասպանության համար»
2 марта 20232 мар 2023
2
~1 мин
