Էբեկո հրաբուխը, որը գտնվում է ՌԴ Պարամուշիր կղզու Սեվերո-Կուրիլսկ քաղաքից ոչ հեռու, 2,5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Pravilamag.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սախալինի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությունը։ Մոխրի արտանետումը տեղի է ունեցել մարտի 1-ին։ Դրանից ստացված սյունը տարածվել է հյուսիսային ուղղությամբ՝ ավելի քան հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Մոխրի արտանետումը բնակչության համար ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Կուրիլներում հրաբուխը 2,5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել
2 марта 20232 мар 2023
~1 мин