Найти тему
Հայաստանն այսօր

Լավրովը հայտարարել, որ առանց ՌԴ-ի «հացահատիկային գործարքը» չի կարող կայանալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հացահատիկային գործարքի շարունակությունը հնարավոր է միայն գյուղատնտեսական արտադրանք և պարարտանյութ արտադրող ռուսական ընկերությունների շահերը հաշվի առնելով, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ռուսական կողմից սևծովյան հացահատիկային նախաձեռնության իրականացման հեռանկարների քննարկման ժամանակ ընդգծվել է, որ հացահատիկի վերաբերյալ փաթեթային համաձայնագրի շարունակությունը հնարավոր է միայն հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի ռուսաստանյան արտադրողների շահերը համաշխարհային շուկաներ անարգել մուտք գործելու առումով», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները քննարկել են նաև առևտրատնտեսական ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունը, ներառյալ փետրվարյան երկրաշարժի հետևանքների վերացման հարցում Անկարային օգնության միջոցները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում