Մարտի սկզբին աշխարհում կարող են տեղի ունենալ ավերիչ ստորգետնյա ցնցումներ կամ նույնիսկ «մեգաերկրաշարժ», հայտնել է հոլանդացի սեյսմոլոգ Ֆրանկ Հուգերբիթսը: Pravilamag.ru-ի փոխանցմամբ՝ վերջինիս կանխատեսումը հրապարակվել է Solar System Geometry Survey գիտական կազմակերպության կայքում:
Հուգերբիթսը գնահատում է, որ լուրջ սեյսմիկ ակտիվությունը կարող է տեղի ունենալ մարտի 3-4-ը կամ 6-7-ը: Երկրաշարժի ուժգնությունը կարող է կազմել ինչպես 7, այնպես էլ «8-ից զգալիորեն բարձր»: «Մեգաերկրաշարժը», որը նույնպես չի բացառում գիտնականը, ունի 9-ից բարձր մագնիտուդ։
Սեյսմոլոգը նման կանխատեսումը բացատրել է երկրի, Մերկուրիի և Սատուրնի կրիտիկական երկրաչափության մերձեցմամբ։ Նրա հաշվարկների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները կարող են ազդել Կամչատկայի, Կուրիլյան կղզիների, Ճապոնիայի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի և մի շարք այլ տարածքների վրա:
«Ես չեմ չափազանցնում, չեմ փորձում վախ սերմանել։ «...» Հնարավոր չէ հստակ պարզել, բայց մարտի առաջին շաբաթը խիստ կրիտիկական կլինի», — նշել է Հյուգերբիթսը։
Նա նաև կոչ է արել սեյսմավտանգ շրջանների բնակիչներին երկրաշարժի դեպքում պլան պատրաստել, որը թույլ կտա շատ արագ դուրս գալ տնից կամ շենքից:
«Վաղ թե ուշ այս տարածաշրջանում (Թուրքիայի հարավ և կենտրոնական մաս, Հորդանան, Սիրիա, Լիբանան) տեղի կունենա 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ»:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։