Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական գործով դեռևս հարցաքննության չի կանչվել։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 մարդ ձերբակալվել են պետությունից հափշտակություն կատարելու քրեական գործի շրջանակներում։ Սիմոնյանին առնչվող մեղադրանքները վերաբերում են 2020-22 թվականներին, երբ նա առողջապահության փոխնախարար էր և իրականացնում էր կոնոավիրուսով հիվանդացության դեպքերի համար պետական ֆինանսավորման վերահսկողությունը։
Նշենք, որ օրեր առաջ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ՝ հայտնելով, որ իրեն այդ գործով հարցաքննության չեն կանչել։