Հնդկաստանը շահագրգռված է Հայաստանը հզորացնել և՛ տնտեսապես, և՛ ռազմական առումով: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Հայաստանը Հնդկաստանին առաջարկել է Սև ծով- Պարսից Ծոց երկայնքով առևտրային միջանցք ստեղծել: Այս ծրագրի իրականացման դեպքում Հայաստանն, ըստ տնտեսագետի, կդառնա տարանցիկ երկիր տարածաշրջանում, երկրորդ՝ Հայաստանի անվտանգության աստիճանը կբարձրանա։ «Հայաստանում ներդրումներ կատարելու Հնդկաստանի շահագրգռվածությունը, նրա քաղաքական և տնտեսական շահերը մեր երկրում կարող են զսպող գործոն դառնալ։ Բացի այդ, Հայաստանը նաև հնարավորություն կունենա իր ապրանքներն արտահանել հսկայական շուկա ունեցող Հնդկաստան և ասիական այլ երկրներ»,- ասաց Պարսյանը։ Տեղական արտադրողների համար հնարավոր ռիսկերը, նրա խոսքով, կապված են այն բանի հետ, որ հնդկական էժան ապրանքները կարող են ողողել հայկական շուկան։ Բացի այդ, Հնդկաստանից էժան աշխատուժի հնարավոր ներհոսքը կարող է որոշակի խնդիրներ
Հնդկաստանը շահագրգռված է մեր տարածաշրջանում հայկական գործոնի հնչեղացման հարցում. տնտեսագետ
13 марта 202313 мар 2023
3 мин