«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը Armenia Today-ի հետ զրույցում իր ձերբակալությունն անվանեց «քաղաքական հետապնդում»։ Նրա խոսքով՝ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատվեր, իրեն լռեցնելու փորձ: «Պարզապես ինձ պետք էր երկու օրով կալանավայրում տեսնել, դրանով ինձ փորձում են լռեցնել, բայց ես չեմ լռելու»,- ասաց նա։ Նախկին պատգամավորի խոսքով՝ ինքը ոչ մի ճանապարհային կանոն չի խախտել, կարծում է, որ իրեն հետևել են: «Ես միշտ աջ եմ տեղափոխում մեքենաս, որ պարեկային մեքենան անցնի, բայց ի զարմանս ինձ, ոստիկանական մեքենան փակեց ճանապարհս, ոստիկանն իջավ և բացեց մեքենայիս դուռը, ինչի իրավունքը չուներ, քանի որ մեքենան համարվում է բնակարանին հավասարեցված անձեռնմխելի օբյեկտ»,- մանրամասնեց Պետրոսյանը։ Իր հարցին, թե ինչու են իրեն բերման ենթարկում, իրավապահները պատասխանել են՝ բաժնում կիմանաք։ «Երբ խնդրեցի նշել հոդվածը, որով ինձ բերման են ենթարկում, ինձ կրկնեցին, որ բոլոր մանրամասները կհայտնեն ոստիկանության բաժնում։ Վերջում ինձ ասացին, որ ինձ բերման են ենթարկում անկանոն վ
Ըստ երևույթին՝ ինձ հետապնդել են. սա քաղաքական պատվեր է. Գևորգ Պետրոսյան
13 марта 202313 мар 2023
2
2 мин