Найти тему
Հայաստանն այսօր

Փաշինյանի հետ զրույցում Պուտինն ընդգծել է ԼՂ վերաբերյալ բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ռուս խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել փետրվարի 23-ին։ Քննարկվել էին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում