Найти в Дзене
Հայաստանն այսօր

Վրաստանի վարչապետը բացառել է երկրում երկրորդ ռազմաճակատի բացումը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը թույլ չի տա երկրում բացել երկրորդ ռազմաճակատը, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Ես գիտեմ, որ մի քանի տասնյակ մարդ է եկել Ուկրաինայից։ Ուզում եմ դիմել նրանց՝ պատրանքներ ու ակնկալիքներ չունենաք, որ այստեղ ինչ-որ բան կլինի»,- ասել է նա։ Ղարիբաշվիլին կոչ է արել չտրվել սադրանքներին. «Մենք շատ ավելին գիտենք, քան նրանք կարող են պատկերացնել: Քանի դեռ «Վրացական երազանքն» է իշխանության, մենք թույլ չենք տա երկրորդ ճակատ, դա բացառվում է»,- ասել է նա։ Վրաստանի վարչապետն անընդունելի է անվանել զինվորականների մասնակցությունը բողոքի ցույցերին եւ հորդորել չփորձել երկրում անկարգություններ հրահրել։ Թբիլիսիում մարտի 7-ից բողոքի ցույցեր են անցկացվում։ Ցուցարարներին ցրելու համար ուժայինները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Սկզբում քաշքշուկ էր սկսվել Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ, որին հետագայում խորհրդարանը դեմ քվեարկեց: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորու

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը թույլ չի տա երկրում բացել երկրորդ ռազմաճակատը, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ես գիտեմ, որ մի քանի տասնյակ մարդ է եկել Ուկրաինայից։ Ուզում եմ դիմել նրանց՝ պատրանքներ ու ակնկալիքներ չունենաք, որ այստեղ ինչ-որ բան կլինի»,- ասել է նա։

Ղարիբաշվիլին կոչ է արել չտրվել սադրանքներին. «Մենք շատ ավելին գիտենք, քան նրանք կարող են պատկերացնել: Քանի դեռ «Վրացական երազանքն» է իշխանության, մենք թույլ չենք տա երկրորդ ճակատ, դա բացառվում է»,- ասել է նա։

Վրաստանի վարչապետն անընդունելի է անվանել զինվորականների մասնակցությունը բողոքի ցույցերին եւ հորդորել չփորձել երկրում անկարգություններ հրահրել։

Թբիլիսիում մարտի 7-ից բողոքի ցույցեր են անցկացվում։ Ցուցարարներին ցրելու համար ուժայինները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Սկզբում քաշքշուկ էր սկսվել Օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ, որին հետագայում խորհրդարանը դեմ քվեարկեց:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում