Найти тему
Հայաստանն այսօր

Կոտայքի մարզում տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին․ կիրառվել է հրազեն

Կոտայքի մարզում տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ահազանգն ստացվել է մարտի լույս 13-ի գիշերը։ Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել:

Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողներին էլ սպառնացել է տղամարդը: Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։

Գերատեսչությունից հայտնում են, որ տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում