Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյուն չի անցել․ ՀՀ ՊՆ

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյուն չի անցել, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարությունում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում