Mարտի 13-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում տեղի է ունեցել ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Ինչպես հայտնում է ABC-ն, հայտնի են 95-րդ «Օսկարի» հաղթողները։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Դեն Քվանի և Դանիել Շայներտի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարը: Շայներտին և Դանիել Քվանին հաղթել են նաև «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար: «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը նվիրված է մի կնոջ, որը կարողանում է տեսնել իր տարբերակները զուգահեռ իրականությունում և շարժվելով դրանց միջև՝ փորձում է փրկել դրանք կործանումից։ Ֆիլմը թողարկվել է 2022 թվականի գարնանը և հավաքել է ավելի քան 103 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ դառնալով ամենահաջող նախագիծը A24 ստուդիայի պատմության մեջ։ «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Միշել Յեոն՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարի համար: Յեոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանանում է «Օսկարի»: Յեոն մրցում էր Քեյթ Բլանշեթի («Tar»), Միշել Ուիլյամսի («Ֆաբելմանս»), Անդրեա Ռայզբորոյի («Լեսլի») և
«Ամեն ինչ, ամենուր և միանգամից»-ը՝ լավագույն ֆիլմ. հայտնի են 95-րդ «Օսկարի» մրցանակակիրները
13 марта 202313 мар 2023
2
1 мин