Найти тему
Հայաստանն այսօր

«Երկիր մոլորակի հետ բախման վտանգ կա»․ NASA-ն հայտարարել է պոտենցիալ վտանգավոր աստերոիդի մասին

2023 DW աստերոիդը, որի տրամագիծը 49,3 մետր է, 23 տարի անց՝ 2046 թվականի փետրվարի 14-ին կարող է բախվել Երկիր մոլորակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NASA-ի տվյալներին։

«Մենք հետևում ենք նոր աստերոիդի շարժին, որը կոչվում է 2023 DW, 2046 թվականին Երկրի հետ բախման վտանգ կա»,- պարզաբանել են NASA-ի մասնագետները։

Հաղորդվում է, որ 2023 DW-ն բացահայտել են այս տարվա փետրվարի 26-ին։ Նա զբաղեցրել է առաջին տեղը տիեզերական օբյեկտների ցանկում, որոնք կարող են պոտենցիալ ազդեցություն ունենալ Երկրի վրա։

«Սովորաբար, երբ առաջին անգամ հայտնաբերվում են նոր օբյեկտներ, մի քանի շաբաթ է պահանջվում տվյալների հավաքագրում, որպեսզի կանխատեսի դրանց ուղեծիրը գալիք տարիների համար», - ավելացրել է NASA-ն:

Ըստ իտալացի աստղագետ Պիերո Սիկոլիի, աղետի դեպքում 2023 DW-ն կարող է ընկնել Հնդկական օվկիանոսից մինչև ԱՄՆ-ի արևելյան ափն ընկած ցանկացած վայրում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում