Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին Սև ծովով առևտրային միջանցք տրամադրել՝ հնդկական ապրանքների երթուղին դեպի Ռուսաստան և Եվրոպա ավելի արագացնելու համար։ Այս մասին գրում է The Economic Times.ը։ Նշվում է, որ առաջարկն արվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Ըստ Երևանի առաջարկի՝ երթուղին պետք է Մումբայը Իրանի և Հայաստանի միջոցով միացնի Եվրոպային՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Երևանն ու Դելին այնքան էլ լավ հարաբերություններ չունեն։ Ինչպես նշում է պարբերականը, Պարսից ծոց-Սև ծով միջանցքը համապատասխանում է Հնդկաստանի ծրագրերին, քանի որ վերջինս լրացուցիչ երթուղիներ է փնտրում դեպի Եվրոպա՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը և խուսափելով Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման բացասական հետևանքներից: Հաշվի առնելով արտասահմանյան խոշոր ենթակառուցվածքային նախագծերին հնդկական ընկերությունների մասնակցության մեծ փորձը և Իրանի ու Վրաստանի տարածքով Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում Նյու Դելիի շահագրգռվածությունը՝ Հայաստանը նախատեսում է բանակցություններ սկս
Հայաստանը Հնդկաստանին առևտրային երթուղի է առաջարկել դեպի Եվրոպա և Ռուսաստան․ The Economic Times
13 марта 202313 мар 2023
~1 мин