Քաշի կորուստը արագացնելու համար անհրաժեշտ է ամեն առավոտ կիտրոնի ջուր խմել և օրվա համար սննդի պլան կազմել, կարծում է ֆիթնեսի մարզիչ Վիկտորիա Բրեդին: Նա առավոտյան մի քանի գործողություններով ավելի արդյունավետ նիհարելու միջոց է անվանել Eat This, Not That!., գրում է Лента-ն։
Առաջին հերթին Բրեդին խորհուրդ է տվել առավոտը չսկսել բջջային հեռախոսով, այլ դրա փոխարեն իրեն թույլ տալ լիարժեք արթնանալ և հինգ-տասը րոպե հատկացնել ձգվելու համար։ «Երբ մարմինը սթրեսի մեջ է, նիհարելն էլ ավելի է դժվարանում կորտիզոլի արտազատման պատճառով, որը նպաստում է ճարպի կուտակմանը։ Հետևաբար, ձգվելով զբաղվելը և մտավոր վիճակի նկատմամբ ուշադիր լինելը թեթևացնում են սթրեսը և էներգիա հաղորդում», — բացատրել է նա:
Արթնանալուց հետո մարզիչն առաջարկել է մի բաժակ կիտրոնի ջուր խմել՝ մարսողական համակարգը արթնացնելու և նյութափոխանակությունն արագացնելու համար։ Այնուհետև Բրեդին խորհուրդ է տվել սկսել կարդոմարզանքը: Նա ասում է, որ առավոտյան մարզվելը օգնել է իրեն ավելի լավ հավաքվել և բարձրացնել էներգիայի մակարդակը:
Եզրափակելով՝ մարզիչը ուշադրություն հրավիրեց օրվա համար դիետա պլանավորելու կարևորության վրա: Նա խորհուրդ տվեց ուշադիր պլանավորել և հետևել նախաճաշի, ճաշի և ընթրիքի ցանկերին: Սա կօգնի խուսափել չափից շատ իմպուլսիվ ուտելուց և հավասարակշռված սնունդ ընդունել: