Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Գևորգ Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք բողոքարկել որոշումը՝ փաստաբանն ասաց, որ կալանքի մասին որոշումը դեռևս իրենց ձեռքի տակ չէ։ «Անկախ ամեն ինչից, մենք դատական ակտի հետ կապված մեր դիրքորոշումն ունենք։ Որոշումը ստանալուց և դատավորի դատողությունների հետ ավելի մանրակրկիտ ծանոթանալուց հետո որոշումը, բնականաբար, կբողոքարկվի Վերաքննիչ դատարան»,-ասաց Էմին Խաչատրյանը։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 մարդ ձերբակալվել են պետությունից հափշտակություն կատարելու քրեական գործի շրջանակներում։ Սիմոնյանին առնչվող մեղադրանքները վերաբերում են 2020-22 թվականներին, երբ նա առողջապահության փոխնախարար էր և իրականացնում էր կոնոավիրուսով հիվանդացության դեպքերի համար պետական ֆինանսավորման վերահսկողությունը։ Ըստ քննության տվյալների՝ 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի դեկտեմբերը «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի տնօրենը և առնվազն