Найти тему
Հայաստանն այսօր

Սամվել Տեր-Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության խաղափուլի հաղթող

Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 9-րդ խաղափուլում հաղթանակ է տարել հայ շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Մամիկոն Ղարիբյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Էմին Օհանյանի, Վահե Դանիելյանի, Ռոբերտ Փիլիպոսյանի և Ալեքս Սահակյանի խաղերը:

Ֆեդերացիայից հայտնում են նաև, որ Անտոն Կորոբովը պարտվել է Ալեքսեյ Սարանային և այժմ մրցաշարի միանձնյա առաջատարը Ալեքսեյ Սարանան է, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6 միավոր:
Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц