Найти в Дзене
Հայաստանն այսօր

Վերադարձավ հայրենիք, ընկավ հերոսի մահով․ հերոս Ժորա Մարտիրոսյանի պատմությունը

44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանը ծնվել էր Երևանում, զբաղվել ըմբշամարտով։ Շատ պատվոգրերի, մեդալների ու գավաթների է արժանացել։

Ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Ժորան 18 տարեկանը լրանալուն պես շտապել է հայրենիք՝ իր պարտքը կատարելու։

«Ասաց, որ չի պատրաստվում մնալ Ռուսաստանում ու գալու է իր հայրենիք, իր պարտքը կատարի։ Հստակ էր որոշել ու այդ որոշմանը դեմ գնալ հնարավոր չէր։ Ասում էր՝ անպայման Արցախում է ուզում ծառայել»,-պատմում է մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը։

Քրոջ՝ Սոնա Մարտիրոսյանի խոսքով էլ՝ Ժորայի մեջ հայրենասիրությունը դեռ մանկուց է եղել։
22 օր շարունակ թեժ մարտերի մեջ լինելով՝ Ժորան անկոտրուն կամք է ցուցաբերել, քաջալերել զինակից ընկերներին։

Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում