Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Քիշնևում ցույցեր են, նաև ռումբի ահազանգեր կան

Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթանում է հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ սակագների բարձրացման։ Ցույցերը, սակայն, խաղաղ ընթացք չեն ունեցել։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ Քիշնևում ցուցարարների շարասյունը ճեղքել է ոստիկանական պատնեշը, սակայն իշխանությունները նրանց դեմ հատուկ նշանակության ջոկատներ են դուրս բերել։ TASS-ի փոխանցմամբ էլ Մոլդովայի ոստիկանությունը չորս հաղորդագրություն է ստացել Քիշնևում տեղադրված ռումբերի մասին։ Ոստիկանությունը սա բողոքի կազմակերպիչների կողմից մայրաքաղաքում իրավիճակն ապակայունացնելու փորձ է որակվել։ «Այս պահին մայրաքաղաքում ռումբերի մասին չորս հաղորդագրություն է գրանցվել։ Ոստիկանությունը այդ գործողությունները որպես ապակայունացման տանող միջոցառումների մաս է համարում»,-նշել են ոստիկանությունում։
Բողոքի ցույցերի կազմակերպիչներն իրենց հերթին իշխանություններին մեղադրել են սադրանքների և անօրինական այլ գործողությունների կազմակերպման մեջ, որոնք, նրանց կարծիքով, խաղաղ ցույցը խափանելու նպատակ ունեն։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորություններ

Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթանում է հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ սակագների բարձրացման։ Ցույցերը, սակայն, խաղաղ ընթացք չեն ունեցել։

Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ Քիշնևում ցուցարարների շարասյունը ճեղքել է ոստիկանական պատնեշը, սակայն իշխանությունները նրանց դեմ հատուկ նշանակության ջոկատներ են դուրս բերել։

TASS-ի փոխանցմամբ էլ Մոլդովայի ոստիկանությունը չորս հաղորդագրություն է ստացել Քիշնևում տեղադրված ռումբերի մասին։ Ոստիկանությունը սա բողոքի կազմակերպիչների կողմից մայրաքաղաքում իրավիճակն ապակայունացնելու փորձ է որակվել։

«Այս պահին մայրաքաղաքում ռումբերի մասին չորս հաղորդագրություն է գրանցվել։ Ոստիկանությունը այդ գործողությունները որպես ապակայունացման տանող միջոցառումների մաս է համարում»,-նշել են ոստիկանությունում։
Բողոքի ցույցերի կազմակերպիչներն իրենց հերթին իշխանություններին մեղադրել են սադրանքների և անօրինական այլ գործողությունների կազմակերպման մեջ, որոնք, նրանց կարծիքով, խաղաղ ցույցը խափանելու նպատակ ունեն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում