Найти тему
Հայաստանն այսօր

Բաքվում բացառել են ԼՂ անվտանգության հարցով միջազգային մեխանիզմի ստեղծումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն չի համաձայնել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծմանը:

«Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար որևէ միջազգային մեխանիզմի ստեղծման մասին խոսք լինել չի կարող։ Մենք երբեք դրան չենք համաձայնել», - Հաջիևին մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ - ները:

Նրա խոսքով, այդ մասին Հայաստանի հայտարարություններում «ոչ մի տրամաբանություն չկա, դրանք ուղղված են արհեստական լարվածության ստեղծմանը»:

Հաջիևը հայտարարել է, որ «Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է», և Բաքուն «իր ինքնիշխանության հետ կապված հարցերը չի քննարկի որևէ երրորդ կողմի հետ», այդ թվում՝ Հայաստանի:

Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևանը չի քննարկել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարցը: Նա ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել, եթե չլուծվի Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում