Найти тему
Հայաստանն այսօր

Կարմրուկի դեպքերի թիվն աճել է. մեկ հիվանդ ծանր վիճակում է

Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը:

Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան:

Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չէ, 4-ը՝ պատվաստված է 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով:

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում