Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն չի համաձայնել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծմանը: «Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար որևէ միջազգային մեխանիզմի ստեղծման մասին խոսք լինել չի կարող։ Մենք երբեք դրան չենք համաձայնել», – Հաջիևին մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ – ները:
Նրա խոսքով, այդ մասին Հայաստանի հայտարարություններում «ոչ մի տրամաբանություն չկա, դրանք ուղղված են արհեստական լարվածության ստեղծմանը»: Հաջիևը հայտարարել է, որ «Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է», և Բաքուն «իր ինքնիշխանության հետ կապված հարցերը չի քննարկի որևէ երրորդ կողմի հետ», այդ թվում՝ Հայաստանի:
Ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևանը չի քննարկել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարցը: Նա ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել, եթե չլուծվի Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք