Հայաստանում բնակվող արցախցիները քննարկում են բողոքի գործողություններ իրականացնել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով չդադարեցնել իրենց հատկացվող աջակցության ծրագիրը կամ իրենց ապահովել բնակարաններով, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է վերանայել արցախցիներին աջակցություն տրամադրելու սկզբունքը և այն տալ միայն արցախցիների խոցելի խավերին։ Ըստ թերթի՝ նրանք նախատեսում են առաջիկայում զանգվածային ակցիաներ իրականացնել։ «Կառավարության այս որոշումը հազարավոր արցախցիների զրկելու է ժամանակավոր տանիքից, չեն կարողանալու բնակարանների վարձերը վճարել եւ հայտնվելու են փողոցում»,- գրել է թերթը։ 2024 թվականի նոյեմբերի 1-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ մշակվել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։ Ըստ նոր փոփոխությունների՝ 2025թ․ ապրիլից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և
Արցախցիները բողոքի ակցիա կիրականացնեն՝ 10+40 ծրագիրը չդադարեցնելու պահանջով․ ԶԼՄ
19 марта 202519 мар 2025
2 мин