Մարտի 18-ին Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով սպանվել է ավելի քան 400 մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։ Նշվում է, որ հարձակումը վերջ է դրել հաստատված հարաբերական անդորրին։ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորումը միմյանց մեղադրում են հունվարից ի վեր գործող զինադադարը խախտելու մեջ։ Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ: Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու և այն «մաքրելու» ամերիկյան նոր վարչակազմի ծրագրերն իրականացնել։ Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալ
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում ավելի քան 400 մարդ է սպանվել․ ԶԼՄ
19 марта 202519 мар 2025
1 мин