Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վանաձոր քաղաքում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունների մասին արազաբանումներ կպահանջի պետական իրավասու մարմիններից, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։ Մանասյանը մտահոգիչ է համարել Վանաձորից մարտի 16-ին և մարտի 17-ին ստացված ահազանգերը։ Ըստ ՄԻՊ-ի՝ մարտի 17-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում արձանագրված տեղեկությունների համաձայն` Վանաձորում` ոստիկանության բաժնում, ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել անձի նկատմամբ, և նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ։ Մարտի 16-ին Պաշտպանի թեժ գծին ահազանգ էր ստացվել Վանաձորում ոստիկանի կողմից բռնության ենթադրյալ դեպքի առնչությամբ: Նշվում է, որ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում վերոնշյալ դեպքերով սկսվել է քննարկման ընթացակագ։ Այսօր ավել վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել արցախցի, 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ՝ հորդորելով ավազակությ
ՄԻՊ-ը Վանաձորում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ արազաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից
18 марта 202518 мар 2025
1
~1 мин