Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Բուենոս Այրեսում բախումների հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել

Արգենտինայի Կոնգրեսի (խորհրդարանի) շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 56 մարդ Է տուժել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Բուենոս Այրեսի բժշկական օգնության ծառայությունը: Աղբյուրի տվյալներով՝ 11 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ լուսանկարիչը, որը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացրել է La Nación թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, բախումների ընթացքում տուժել է 6 ոստիկան, նրանցից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվել է առնվազն 150 մարդ։ Ցույցը, որին մասնակցել է մի քանի հազար մարդ, տեղի է ունեցել չորեքշաբթի։ Դեռ դրա պաշտոնական մեկնարկից առաջ ընդհարում է տեղի ունեցել իրավապահների և ֆուտբոլասերների միջև, որոնք եկել էին բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն թոշակառուների, որոնք գների աճի լույսի ներքո կենսապայմանների բարելավում են պահանջում: Ցույցի մեկնարկից 20 րոպե անց ոստիկանությունն արցունքաբեր գազով նռնակներ է կիրառել և ջրցան մեքենաների օգնությամբ ցուցարարների

Արգենտինայի Կոնգրեսի (խորհրդարանի) շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 56 մարդ Է տուժել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Բուենոս Այրեսի բժշկական օգնության ծառայությունը:

Աղբյուրի տվյալներով՝ 11 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ լուսանկարիչը, որը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։

Ինչպես տեղեկացրել է La Nación թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, բախումների ընթացքում տուժել է 6 ոստիկան, նրանցից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվել է առնվազն 150 մարդ։

Ցույցը, որին մասնակցել է մի քանի հազար մարդ, տեղի է ունեցել չորեքշաբթի։ Դեռ դրա պաշտոնական մեկնարկից առաջ ընդհարում է տեղի ունեցել իրավապահների և ֆուտբոլասերների միջև, որոնք եկել էին բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն թոշակառուների, որոնք գների աճի լույսի ներքո կենսապայմանների բարելավում են պահանջում:

Ցույցի մեկնարկից 20 րոպե անց ոստիկանությունն արցունքաբեր գազով նռնակներ է կիրառել և ջրցան մեքենաների օգնությամբ ցուցարարներին դուրս մղել հրապարակից: Ի պատասխան՝ իրավապահների ուղղությամբ քարեր և շշեր են նետվել, ինչպես նաև հրկիզվել են ոստիկանական մեքենա և մի քանի աղբաման: Բախումները տեղի են ունեցել նաև հրապարակի հարակից փողոցներում, որտեղ կային անցորդներ։

Արգենտինայի մի քանի ֆուտբոլային ակումբների երկրպագուներ որոշել են միանալ թոշակառուների կանոնավոր ցույցերին, երբ նախորդ շաբաթ ոստիկանությունն ուժ է կիրառել Կոնգրեսի առջև հավաքված տարեցների դեմ:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում