Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը երկու երկրների միջև վիճահարույց հատվածների շուրջ շուրջ 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Բանակցությունների ավարտից հետո Ժապարովն ու Ռահմոնը համատեղ հայտարարություն են ստորագրել: Փետրվարի 21-ին Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ, Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Կամչիբեկ Տաշիևը և Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Սայմումին Յաթիմովը, որոնք ղեկավարում էին կողմերի կառավարական պատվիրակությունները պետական սահմանի շուրջ բանակցություններում, Բիշքեկում ստորագրել էին սահմանագծի ընդհանուր հատվածի սահմանազատման մասին արձանագրությունը: Ղրղզստանում կարծում են, որ կողմերը փոխանակել են հավասարազոր վիճելի տարածքներ։ Տաշիևն արձանագրության ստորագրումը պատմական իրադարձություն է անվանել։ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի երկարությունը կազմում է մոտ 980 կմ: Դրա սահմանազատման (պետական սահմանի որոշման՝ դրա անցման նկ
Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել
13 марта 202513 мар 2025
1
1 мин