Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտության հարցերով խորհրդական Անվար Գարգաշը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի շուրջ: Անվար Գարգաշը փոխանցել է ԱՄՆ նախագահի նամակը», - ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Ինչպես նշվում է փաստաթղթում՝ Արաղչին ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ Մերձավոր Արևելքի երկրների շահերի ապահովման նպատակով, Գարգաշը հայտարարել է, որ ԱՄԷ-ն պատրաստ է զարգացնել հարաբերություններն Իրանի հետ: Թրամփը բազմիցս սպառնացել Է Իրանին ռազմական ուժ կիրառել այն դեպքում, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ գործարքի չգնա իրանական միջուկային ծրագրի շուրջ: Ամերիկացի առաջնորդը հրամանագիր է ստորագրել առավելագույն ճնշման