Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մարտի 11-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների շուրջ գործընթացին, հայտնել է ՄԻՊ գրասենյակը։ Ըստ պաշտպանի՝ նրանք անդրադարձել են նաև մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների և իրավապաշտպանների գործունեության երաշխավորման համար անվտանգ միջավայրի առկայության կարևորությանն առնչվող հարցեր, ասված է հայտարարության մեջ։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները: Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ
ՀՀ ՄԻՊ-ը Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների գործընթացին
12 марта 202512 мар 2025
2 мин