Եթե մինչև 2025 թվականի վերջ Հայաստանը չվճարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` նշելով, որ այս դեպքում կստեղծվի իրավիճակ, երբ ՀԱՊԿ անդամ երկիրը երկու տարի շարունակ չի վճարել իր ներդրումը։ «Ոչ ոք, երևի, ոչ մեկին չի վռնդի, ոչ ոք ինքնաբերաբար չի հեռանա։ Բայց, գուցե, հնարավոր լինի դիտարկել երկրների հետագա փոխգործակցության հարցը։ Սա չպետք է ընդունվի որպես ինքնուրույն հեռանալ կամ դուրս գալ, ոչ մի դեպքում»,- ընդգծել է Պանկինը։ Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։ Ըստ փոխարտգործնախարարի՝ ՀԱՊԿ-ում Երևանի հետ երկխոսությունը շարունակվում է «ամբողջ օրակարգով»։ Պանկինը հույս է է հայտնել, որ իրադարձությունները լավ ավարտ կունենան։
2024 թվականի դեկտեմբերի 6-ին Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ բյուջե վճարում չկատարելու պատճառով պարտք է ստեղծել։ Դեկտեմբեր