ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջնականապես ավարտում է որոշ երկրների քաղաքացիների մուտքի նոր արգելքը, որն ավելի լայն կլինի, քան Հանրապետականի առաջին ժամկետի ժամանակ սահմանվածը, հայտնել են The New York Times-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ նախագծով առաջարկվում է ստեղծել այն երկրների «կարմիր» ցուցակը, որոնց քաղաքացիներին արգելվելու է մուտք գործել ԱՄՆ։ Լրատվականի աղբյուրներից մեկը հայտնել է, որ ցուցակը հիմնականում բաղկացած է այն պետություններից, որոնք նախորդ անգամ ներառվել են ցուցակում։ NYT-ը հիշեցնում է, որ այն ներառում էր Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը: Լրատվականը պարզաբանել է, որ նախագիծը ներառում է նաև երկրների «նարնջագույն» և «դեղին» ցուցակներ։ Առաջին ցուցակում հայտնված երկրների համար կգործեն ԱՄՆ մուտքի սահմանափակումներ, սակայն դրանք ավելի քիչ խիստ կլինեն, քան «կարմիր» ցուցակում հայտնված երկրների համար։ Մասնավորապես, այս երկրների քաղաքացիներին կարող են տրվել միայն որոշակի տեսակի վիզաներ, օրինակ՝ համեմատաբար հարուստ մարդկան
Թրամփի վարչակազմը կհանի ԱՄՆ որոշ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը․ NYT
7 марта 20257 мар 2025
1 мин