«Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարության հայտարարությունները, թե իբր հրապարակային քայլերը խոչընդոտում են Ադրբեջանից հայ պատանդների և գերիների վերադարձին, պատրվակ են դարձել նրանց անգործության համար, գրել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
«Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ եթե խնդիր առաջանա, պետությունն իրեն չի պաշտպանի»,- պարզաբանել է նա։ Իրավապաշտպանն ընդգծել է, որ պետությունը պարտավոր է մեծացնել ճնշումը և ակտիվորեն գործել, այդ թվում՝ հասարակական դաշտում, հատկապես այն պայմաններում, երբ Բաքուն արգելափակում է դատական և իրավական մեխանիզմները և միջազգային կառույցների աշխատանքը։ «Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել հայրենիքի համար»,- ընդգծել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ երբ 2021 թվականին Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին զեկույց էր հրապարակել, «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարության որոշ անդամներ այն անվանել էին «հնարած տեսարաններ»։ 2024-ի դեկտեմբ