Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ռուսաստանից Երևան մեծաքանակ կոնյակի շշեր տեղափոխող բեռնատարը հրդեհվել է․ ՆԳՆ

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտակայքում Ռուսաստանից Երևան մեծաքանակ կոնյակի շշեր տեղափոխողբեռնատար է այրվել,հայտնել է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ Ժամը 22:30-ի սահմաններում։ Նշված է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արամ Սարգսյանի կողմից վարած «Iveco» մակնիշի բեռնատարում։ Կայքի տեղեկությամբ՝ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկություններով՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:24-ին, մարվել՝ 23:44-ին։ Այրվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը և կցորդիչը՝ մասամբ, հայտնել է ծառայությունը։

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտակայքում Ռուսաստանից Երևան մեծաքանակ կոնյակի շշեր տեղափոխողբեռնատար է այրվել,հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ Ժամը 22:30-ի սահմաններում։

Նշված է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արամ Սարգսյանի կողմից վարած «Iveco» մակնիշի բեռնատարում։ Կայքի տեղեկությամբ՝ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկություններով՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:24-ին, մարվել՝ 23:44-ին։ Այրվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը և կցորդիչը՝ մասամբ, հայտնել է ծառայությունը։