Հայ գերիների և ռազմագերիների նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության ֆոնին Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանից հեռացնելու հարցը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ ավտորիտարիզմից աստիճանաբար տոտալիտարիզմ շարժվող Ադրբեջանի վրա որևէ լուրջ միջազգային ճնշում չկա: «Մի օր լրատվամիջոց է փակվում, մի օր ազատ խոսք հնչեցնելու համար մարդիկ են կալանավորվում, դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը հետևողականորեն շարքից հանում է բոլոր այն ԶԼՄ-ներին, կազմակերպություններին, որոնք ինչ-որ ձևով կարող են արձանագրել երկրում ժողովրդավարության սրընթաց անկումն ու բռնությունների աճը»,- նշել է Աբրահամյանը: Ըստ պատգամավորի՝ մեր տեսանկյունից խնդիրն առավել բարդ է, որովհետև Կարմիր Խաչի միջոցով են տեղի ունենում Բաքվի բանտերում գտնվող հայերի հետ տարաբնույթ կապերը, շփումները: «Դեռ չեմ ասում, որ տեսողական կապն ու արտաքին զննումների քիչ թե շատ օբյեկտիվ պատկերն այդ կոմիտեի միջոցով է ստացվում»,- գրել է Աբահամյանը: 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատա
Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանից հեռացնելու հարցը․ պատգամավոր
3 марта 20253 мар 2025
2 мин