ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողացված ոսկյա զարդերն ու մյուս իրերը մոտավորապես 50 հազար դոլար ընդհանուր արժեք ունեն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով նրա մերձավոր շրջապատին։ Լրատվականի տեղեկություններով՝ գողերն անարգել մտել են նրա տուն՝ դուռը բացելով հարմարեցված բանալիով, գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր, մեկ ժամացույց, թևնոց և այլ իրեր։ Բաղդասարյանը կատարվածի վերաբերյալ հրաժարվել է «Ժողովուրդ»-ին որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ։ Armenia Today-ին ևս չհաջողվեց կապ հաստատել Բաղդասարյանի հետ՝ տեղեկության մանրամասները ճշտելու համար։ 2018-2019 թվականներին Բաղդասարյանն զբաղեցրել էր Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը, մինչ այդ ԱԺ ՔՊ պատգամավոր էր։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Վարչապետի մամուլի քարտուղարից գողացել են 50 հազար դոլարի զարդեր և այլ իրեր․ ԶԼՄ
28 февраля 202528 фев 2025
2
~1 мин