First Armenian Front ֆան շարժումը քննադատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մարտի 20-ին Երևանում կայանալիք Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքի քաղաքականությունը։ «ՀՖՖ-ն գնում է կեղտոտ ճանապարհով՝ Հայաստանի հավաքականի ֆան շարժումների հասանելիք տոմսերը մեր ընտրանու առաջիկա` Հայաստան-Վրաստան սկզբունքային խաղին դարձնելով առևտրի կամ սակարկման առարկա»,- հայտարարել է First Armenian Front ֆան շարժումը։ Ըստ FAF-ի՝ Վրաստանի հավաքականի երկրպագուները հայտնել են, որ իրենց ֆան շարժմանը տրվել է ամբողջ հյուրերի սեկցիան՝ շուրջ 900 տեղ, նաև լրացուցիչ 1500 տեղ՝ հյուրերի սեկցիայի հարևանությամբ, իսկ ընդհանուր առմամբ՝ վրացի երկրպագուների կողմից երևանյան խաղի համար կա տոմսերի մի քանի հազարի հասնող պահանջարկ, որի արդյունքում սպասվում է յուրաքանչյուր տրիբունայում բացմաթիվ վրացի երկրպագուների ներկայություն՝ «սև շուկայից» ձեռք բերված տոմսերով։ FAF-ին, սակայն, տոմսեր չեն հատկացվել։ Դա, FAF-ի, կհանգեցնի նրան, որ տրիբունաներում Վրաստանի հավաքականի երկրպագուներն ավ
«ՀՖՖ-ն գնում է կեղտոտ ճանապարհով»՝ Հայաստան-Վրաստան խաղի տոմսերը դարձնելով սակարկման առարկա․ FAF
10 марта 202510 мар 2025
2 мин