Ռուսական բանակն Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ օգտագործում է ձիեր և էշեր՝ անօդաչու թռչող սարքերի համար փոխադրումները աննկատելի դարձնելու համար, գրում էThe Wall Street Journal-ը։
Կայքը ռուսական Telegram ալիքներից հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է էշ։ Նախկինում ռուսական բանակում օգտագործվող էշերի կադրերը հրապարակել էին պատերազմի թղթակիցներ Դմիտրի Ստեշինը և Ալեքսանդր Գարմաևը։ Ստեշինը գրել էր, որ զինամթերքը կարելի է տեղափոխել առաջնագիծ՝ կենդանիների միջոցով։ Որոշ Telegram ալիքներ հրապարակել էին նաև ձիերի վրա զինվորների կադրեր։
Ըստ աղբյուրի՝ Պետդումայի պատգամավոր և Պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլևը հայտարարել է, որ կենդանիները «տարբեր այլընտրանքներ են նյութական ռեսուրսներ մատակարարելու համար՝ առանց մարդկանց կյանքը վտանգի ենթարկելու»: «Հատուկ գործողության գոտում ձիերի հայտնվելը կապված է այն բանի հետ, որ դրանք նախատեսված են մարդկանց կյանքեր փրկելու համար՝ ռազմամթերք, սնունդ և այլ նյութական ռեսուրսներ առաջնագիծ հասցնելիս»,- նշել է նա՝ հավելելով, որ դա չի նշանակում