Մարսելում՝ Ռուսաստանի հյուպատոսության տարածքում, պայթյուն է որոտացել, Marseillaise պարբերականին հայտնել է գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին: Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, այլ ոչ թե դրա հարևանությամբ, ինչպես ավելի վաղ գրել են ԶԼՄ-ները: Valeurs Actuelles պարբերականի տվյալներով՝ անհայտ անձինք «Մոլոտովյան կոկտեյլների» միջոցով հարձակվել են հյուպատոսության տարածքի վրա: «Ոստիկանության աղբյուրների տվյալներով՝ այսօր առավոտյան անհայտ անձինք հյուպատոսության այգի հրկիզիչ խառնուրդով երկու շիշ են նետել։ Մոտակայքում հայտնաբերվել է գողացված ավտոմեքենան»,- ասված է հրապարակման մեջ։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Մարսելում ՌԴ հյուպատոսության տարածքում պայթյուն է տեղի ունեցել
24 февраля 202524 фев 2025
1
~1 мин