ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը տեղեկացրել է ռուս-ամերիկյան շփումների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման արդի հարցերի շուրջ։ Քննարկվել են տնտեսության և առևտրի, ներդրումների, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղիները։ «Հաստատվել է Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության, Շանհայի համագործակցության կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի և Պեկինում Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ Պեկինում կայանալիք տոնական միջոցառումների ժամանակացույցը»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ չինական կողմն աջակցություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսված երկխոսությանը, ինչպես նաև պա