Փետրվարի 20-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 49-ամյա հարևանը դանակահարել է 16-ամյա երիտասարդի, հայտնել ենՆԳՆ ոստիկանությունից։ Գերատեսչությունից տեղեկացրել են, որ 49-ամյա տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մարաշի բաժին, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմին։ Ոստիկանությունից մանրամասնել են, որ հաղորդումն ստացել են ժամը 23։07-ին։ «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից ոստիկանությանն ասել են, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա քաղաքացի։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեխաները բակում ձնագնդիկ են խաղացել, ու անչափահասներից մեկը պատահաբար ձնագնդիկով հարվածել է Հ. Ս․-ին, ինչից հետո վեճ է սկսվել, և Հ. Ս․-ն դանակով հարվածել է անչափահասին։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Երևանում 49-ամյա հարևանը դանակահարել է 16-ամյա երիտասարդի
21 февраля 202521 фев 2025
1
~1 мин