ՀՀ պաշտպանության նախարարությունը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգել է զինվորների երդման արարողությունները և սահմանափակել տեսակցությունները, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է անձնակազմում սուր շնչառական վարակների ներթափանցումն ու տարածումը կանխելու նպատակով։ ՊՆ-ն հավելել է, որ արձակուրդի տրամադրումը ժամանակավորապես արգելվում է։ Կազմակերպված բոլոր միջոցառումներում առաջնահերթությունը զինծառայողների առողջության պահպանումն է, ասված է հաղորդագրության մեջ։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
ՀՀ ՊՆ-ն վատ եղանակի պատճառով հետաձգել է երդման արարողությունները և սահմանափակել այցելությունները
21 февраля 202521 фев 2025
~1 мин