Գյումրիում փետրվարի 21-ին բռնության ենթարկված բուժաշխատողը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ դեպքի մասին ահազանգն ստացվել է 06․40-ի սահմաններում։ Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։
Ըստ ոստիկանության՝ երիտասարդը հայտնել է, որ ժամը 05․10-ի սահմաններում կանչով մեկնել է Ազատան բնակավարի 28-րդ փողոցի տներից մեկը, որտեղ 75-ամյա քաղաքացուն օգնություն ցուցաբերելու ընթացքում նրա որդին՝ 44-ամյա տղամարդը, մոխրամանով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Տուժողից ընդունվել է հաղորդում։ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Դեպքին անդրադարձել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ բուժաշխատողի հանդեպ բռնությունն անընդունելի և անմարդկային որակել