Найти в Дзене
Հայաստանն այսօր

Լանջիկ-Մաստարա ճանապարհին բախվել է շուրջ 20 մեքենա․ 5 քաղաքացու բուժօգնություն է ցուցաբերվել

Արագածոտնի մարզի Լանջիկ-Մաստարա ճանապարհին բախվել է շուրջ 20 ավտոմեքենա, հայտնելէ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել  փետրվարի 20-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում